Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2021 թվականի N 51
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով վարձակալության իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`
ա)Տնամերձ հողամասերի համար
(10 տարի ժամկետով)
1ա.1 Տարոն-4, Զեյթունի նրբանցք, թիվ 8 հողամաս 0,04հա, կադաստրային ծածկագիր – 06-001-108-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 8000 դրամ:
1ա.2 Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-3, թիվ 99 հողամաս 0,0825հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0011-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 16500 դրամ:
1ա.3 Տարոն-3 թաղամաս, Շրջադարձային փողոց, թիվ 8 հողամաս 0,4հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0007-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 80000 դրամ:
1ա.4 Շիրակացու փողոց, թիվ 4-3/4 հողամաս 0.1152հա, կադաստրային ծածկագիր –06-001-0284-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 23040 դրամ:
ԿՈՂՄ (15) | ԴԵՄ(2) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Հ.Սիմիկյան | Ա.Կարապետյան |
Գ.Քալանթարյան | Ա.Ավետյան | Վ.Կռոյան | |
Ա.Գրիգորյան | Մ.Ապերյան | ||
Ա.Ափինյան | Դ.Հակոբյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Լոքյան | ||
Մ.Հովհաննիսյան | Դ.Սիմոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | |||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ