ՈՐՈՇՈՒՄ N 50

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2021 թվականի N 50

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Գյուլզադյանի զեկուցագիրը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 105-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146 որոշման թիվ 15 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ. Ղուկասյան
Ա.Գրիգորյան Ա.Ավետյան
Խ.Վարդանյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Մ.Ապերյան
Վ.Ավագյան Դ.Հակոբյան
Դ.Սիմոնյան Ա.Լոքյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like