ՈՐՈՇՈՒՄ N 5


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N  5

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուսանողական 14  հասցեում գտնվող շենքը օգտագործվում է Վանաձորի համայնքապետարանի կողմից որպես համայնքի բնակիչների համար հանրակացարան, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ կառավարության 22 հունիսի 2012թվականի թիվ 822-Ն որոշմամբ, Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը (գրանցման հասցեն` ք.Երևան, Ե.Կողբացի  69,  ՀՎՀՀ` 00010672) սեփականության իրավունքով պատկանող Ուսանողական 14 հասցեում գտնվող շենք-շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի գծով արտոնություն՝ 214870 (երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամի չափով:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ

  1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 422284.9 (չորս հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
  2.     Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 422284.9 (չորս հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր)  ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
  3.   Համայնքի  բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող  փոփոխություններին  համապատասխան:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 25 ) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ս.Աղաբեկյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ք.  Մարուքյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Հ.Սիմիկյան
Ա.Մատինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Լոքյան
Մ.Հովհաննիսյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Հ.Ղամբարյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like