Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 45
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 03.03.2020թ. թիվ Կ-03032020-06-0013 և 11.05.2020թ. թիվ Կ-11052020-06-0076 որոշումները, կադաստրային քարտեզի քաղվածքները և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0438-0074 և 06-001-0208-0010 ծածկագրերով հողամասները սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0438-0074 և 06-001-0208-0010 ծածկագրերով հողամասերի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքների:
2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0438-0074 և 06-001-0208-0010 ծածկագրերով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ (27) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Ավետյան | ||
Վ.Ավագյան | Ա.Սիրադեղյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Վ.Կռոյան | ||
Վ.Դոխոյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Կարապետյան | ||
Ա.Լոքյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ