ՈՐՈՇՈՒՄ N 44

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2021 թվականի N 44

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1․ Սահմանել՝

ա) Ոչ բնակելի՝ նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ համաձայն թիվ 1 հավելվածի․

բ) Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի մեկ խորանարդ մետր աղբի տեղափոխման արժեքը՝ 2․382 ՀՀ դրամ,

գ) Համայնքներում առաջացող խոշոր եզրաչափի աղբի տարեկան ծավալը կազմում է 2023,8 տն։

դ) Շինարարական մեկ տոննա աղբի տեղափոխման արժեքը՝ 4․016 ՀՀ դրամ:

2.Շինարարական և խոշոր եզրաչափերով աղբ առաջացնողների կողմից սեփական միջոցներով աղբի տեղափոխման թույլտվության դրույքաչափ սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից հաշվարկվելիք դրույքաչափի 10%-ի չափով։

3․ Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը իրականացնել Վանաձորի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման միջոցով։

4․ Աղբի հավաքման և փոխադրման վերաբերյալ թույլտվությունը տրամադրել աղբահանության և սանիտարական մաքրման նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին համապատասխան։

5․ Կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորների միջոցով։

6․ Վանաձոր համայնքի աղբահանությունն իրականացնել ըստ ընտրված գոտիների՝

I գոտի՝ Թագավորանիստ, Բազում, ՈՒսանողական, Դիմաց թաղամասեր

II գոտի՝ Խանդակ, Խնձորուտ թաղամասեր

III գոտի՝ Կենտրոն, Ցալկուտ, Ջուխտ Ախպուր թաղամասեր

IV գոտի՝ Վանաձոր թաղամաս

V գոտի՝ Քիմշեն թաղամաս

VI գոտի՝ Տավրոս, Տարոն,Առափնյա, Առդա թաղամասեր

Ըստ զանգվածի՝ մեկ տոննա կենցաղային աղբի տեղափոխման արժեք՝

I գոտի՝ 40կմ – 9085,5 ՀՀ դրամ

II գոտի՝ 46կմ – 10097,0 ՀՀ դրամ

III գոտի՝ 32կմ – 7600,6 ՀՀ դրամ

IV գոտի՝ 35կմ – 8445,5 ՀՀ դրամ

V գոտի՝ 30կմ – 7564,0 ՀՀ դրամ

VI գոտի՝ 25կմ – 6460,1 ՀՀ դրամ

7.Վանաձոր համայնքի սանիտարական մաքրումն իրականացնել ըստ ընտրված գոտիների համար նախատեսված սանիտարական մաքրման ենթակա փողոցների` համապատասխան ծավալներով` համաձայն թիվ 2:

8․ Հաստատել համայնքի տարածքում աղբարկղների (կոնտեյներներ) տեղադրման վայրերի ցանկը, բազմաբնակարան շենքերի աղբամուղերի հասցեները, շրջիկ երթերի միջոցով աղբահանություն իրականացնող փողոցների ցանկը և աղբի տեղափոխման ժամանակացույցը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

9.Համայնքում առաջացող աղբի տարեկան ծավալը կազմում է 26773,89 տն։ Աղբահանության աշխատանքներն իրականացնել հատուկ կահավորված աղբատար և բեռնատար ինքնաթափ մեքենաների միջոցով։

10.Կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը տեղափոխել աղբի տեսակավորման և վերամշակման արտադրամաս կամ աղբաթափման համար սահմանված Արջուտ գյուղին հարակից աղբաթափման վայր:

11.Շինարարական աղբը տեղափոխել հատուկ այդ նպատակի համար նախատեսված Տարոն-4 թաղամասին կից գտնվող աղբաթափման վայր:

12․ Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 23 դեկտեմբերի 2019 թվականի «Վանաձոր համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատաելու մասին» թիվ 178 որոշումը։

13․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 10-ից։

ԿՈՂՄ (20) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (2)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ա.Սիրադեղյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Վ.Կռոյան
Ա.Գրիգորյան Կ.Ղուկասյան
Խ.Վարդանյան Ա.Ավետյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Մ.Ապերյան
Վ.Ավագյան Դ.Հակոբյան
Դ.Սիմոնյան Ա.Լոքյան
Ս.Մելքոնյան Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like