ՈՐՈՇՈՒՄ N 42-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2021 թվականի N 42-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի      5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի ծախսային մասում կատարել փոփոխություններ, համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (21) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Կ.Ղուկասյան
Խ.Վարդանյան Ա.Ավետյան
Ա.Ափինյան Ա.Սիրադեղյան
Հ.Մովսիսյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Դ.Հակոբյան
Ս.Մելքոնյան Ա.Լոքյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like