Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2019 թվականի N 4
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի թիվ 28-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ Ե-3 գրությունը, N 10 և N 11 արձանագրությունները, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանի 29.01.2019 թվականի թիվ ԼՀ-04-01/2019 գրությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի «Վանաձոր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմը և անդամների քանակը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Արմեն Եղիազարյան (ԼՀԿ)» բառերը փոխարինել «Կարինե Մայիլյան (ԼՀԿ)» բառերով.
2) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետում «Հրանտ Այվազյան (ԼՀԿ)» բառերը փոխարինել «Էդգար Սարգսյան (ԼՀԿ)» բառերով:
ԿՈՂՄ ( 25 ) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Վ.Դոխոյան | Է.Մովսիսյան | ||
Խ.Վարդանյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Մատինյան | Կ. Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Կարապետյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Լոքյան | ||
Վ.Ավագյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Ղամբարյան | |||
Դ.Հակոբյան | |||
Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ