Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 39
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ԽՆՁՈՐՈՒՏ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 25 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-1030-0048 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արմիկ Գուրգենի Սարգսյանի 22.05.2020 թվականի թիվ 067/2388 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1740140 վկայականը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 28.12.2020թ. թիվ 06/11.2/9609-2020 գրությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի (բնակավայր) գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հողամասի հատակագիծը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Փոխել Վանաձոր համայնքի Խնձորուտ 2-րդ փողոց թիվ 25 հասցեում գտնվող 06-001-1030-0048 ծածկագրով 0.11հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հողերից՝ որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով կայացրած համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
ԿՈՂՄ (16) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Վ.Ավագյան | Գ.Քալանթարյան |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Սարգսյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Ափինյան | Ա.Լոքյան | ||
Հ.Մովսիսյան | Մ.Ապերյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ