Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 38
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16/1-1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.003ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 06-001-0750-0042 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 01.03.2021թ. թիվ 06/11.3/1668-2021 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26.02.2021թ. թիվ 1/փ-78 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխության նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, Վանաձոր համայնքի ղեկավարի 13 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 2340 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Փոխել Վանաձոր համայնքի Ներսիսյան փողոցի թիվ 16/1-1/1 հասցեում գտնվող 0.003հա մակերեսով 06-001-0750-0042 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը` բնակավայրերի նպատակային նշանակության,խառը կառուցապատման գործառնական նշանակությանհողերից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Լոքյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ