Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 35
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ԼՈՌՎԱ ԽՃՈՒՂՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-3412-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 05.02.2021թ. թիվ 06/11.2/649-2021 գրությունը, ՀՀ Լոռու մարզպետի 05.02.2021թ. թիվ 01/111.4/00746-2021 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 03.02.2021թ. թիվ 1/փ-11 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Լոռվա խճուղու հյուսիսային մասում գտնվող 0.00215հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հողամասի նպատակային նշանակության փոփոխության ժամանակավոր սխեման, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Փոխել Վանաձոր համայնքի Լոռվա խճուղու հարավային մասում գտնվող 06-001-3412-0001 ծածկագրից առանձնացված 0.00215հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ ջրային հողերից՝որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝տրանսպորտի գործառնական նշանակության հողեր:
2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Լոքյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ