Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 32
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 37/23-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել աճուրդով օտարվող հետևյալ ավտոտնակի և դրանով զբաղեցված հողամասի մեկնարկային գները
ա) Ավտոտնակի կառուցման համար
1ա.1 Լազյան փողոց 37/23-1 ավտոտնակ` 22քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21,96ք.մ), կադաստրային ծածկագիր – 06-001-0323-0038-001, մեկնարկային գինը սահմանված է 175000 (հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ՝ համաձայն «Մար-Մոս» ՍՊԸ-ի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության:
1ա.2 Լազյան փողոց 37/23-1 հողամաս 0,0022հա, կադաստրային ծածկագիր –06-001-0323-0038, 1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 24888,6 դրամ:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Լոքյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ