Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 30
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով վարձակալության իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`
ա) Այգեգործական նպատակների համար
(10 տարի ժամկետով)
1ա.1 Աբովյան փողոց, թիվ 75-3/1 հողամաս 0,02008հա, կադաստրային ծածկագիր –06-001-0470-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 4016 դրամ:
1ա.2 Նիզամու փողոց թիվ 55/3-3 հողամաս 0,03316հա, կադաստրային ծածկագիր –06-001-0511-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 6632 դրամ:
1ա.3 Բաղրամյան պողոտա, թիվ 21/11-1 հողամաս 0.045հա, կադաստրային ծածկագիր –06-001-0053-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 9000 դրամ:
բ) Կարուսելների, ատրակցիոնների և այլ զվարճանքի խաղերի համար
(10 տարի ժամկետով)
1բ.1 Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 25-5/5 հողամաս 0,04364հա, կադաստրային ծածկագիր –06-001-0268-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 34912 դրամ:
գ) Այլ նպատակներով հողամասերի համար
(10 տարի ժամկետով)
1գ.1 Լոռվա խճուղի, թիվ 18 հողամաս 0,55842հա, կադաստրային ծածկագիր –06-001-1207-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 111684 դրամ:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Լոքյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ