ՈՐՈՇՈՒՄ N 2-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N 2-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 –Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշմանմեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում կատարելով 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի փոփոխություն՝ «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 801 927148 (երեք միլիարդ ութ հարյուր մեկ միլիոն ինը հարյուր քսանյոթ հազար հարյուր քառասունութ» բառերով:

2.Բյուջեի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.

1) հաստատել Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2) հավելվածի 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3) հավելվածի ծախսային  մասում (հատված 2, հատված 3 և հատված 6) կատարել 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (22) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Ա.Սիրադեղյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Վ.Կռոյան
Վ.Ավագյան Ռ.Մարգարյան
Հ.Սիմիկյան Մ.Ապերյան
Ս.Մելքոնյան Հ.Ղամբարյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ս.Աղաբեկյան Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like