Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2022 թվականի N 2
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Լիազորել փաստաբան Արտակ Նորիկի Ոսկանյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 761, գործունեության հասցեն` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 71/11, նույնականացման քարտ 001633767, տրված 15.04.2014թ. 018 կողմից) որպես ներկայացուցիչ ներկայացնելու Վանաձոր համայքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով՝ ըստ հայցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ավագանուն Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու և Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև լիազորել փաստաբան Արտակ Նորիկի Ոսկանյանին որպես ներկայացուցիչ ներկայացնելու Վանաձոր համայքի ավագանու շահերը բոլոր գործերով Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում, կատարելու ցանկացած դատավարական գործողություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում հետևյալ նախատեսվածները՝ ստորագրելու հայցադիմումը, ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու հայցապահանջներից, փոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, ստանալու դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը, բողոքարկելու դատական ակտերը, ներկայացնելու կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում, ինչպես նաև հանդես գալու դատական ակտերի հարկադիր կատարման փուլում, բողոքարկելու հարկադիր կատարողի որոշումները և գործողությունները, անհրաժեշտության դեպքում հանդես գալու նաև համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, երրորդ անձանց հետ հարաբերություններում և կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք կապված են սույն հանձնարարության հետ:
Լիազորագիրը տրվում է մեկ տարի ժամկետով:
ԿՈՂՄ (16) | ԴԵՄ(2) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Կ. Պառավյան | Ս. Ղամբարյան | Ա. Ալավերդյան | |
Ա.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | Ք. Ալաբերքյան | |
Ա. Օհանյան | Խ. Վարդանյան | ||
Գ.Բադյան | Ա. Ափինյան | ||
Գ.Քալանթարյան | Յ. Հովսեփյան | ||
Վ. Դավիթավյան | Ա.Սարգսյան | ||
Հ. Մովսիսյան | Վ. Դոխոյան | ||
Հ. Մարգարյան | Ժ. Հեքիմյան |