Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N 28
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Անգելինա Արմենի Միսակյանի դիմումը, Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. հոկտեմբերի 25-ի թիվ 86-Ն որոշումը, Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 121 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 26-ի «Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գներ սահմանելու մասին» թիվ 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետի գ/ ենթակետի 1գ.1 պարբերության մեջ «ամսական» բառը փոխարինել «տարեկան» բառով:
ԿՈՂՄ ( 23) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Գ.Քալանթարյան | Հ.Սիմիկյան | ||
Խ.Վարդանյան | Վ.Կռոյան | ||
Ա.Մատինյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ռ.Մարգարյան | ||
Ա.Ափինյան | Կ.Բեկչյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Մելքոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Ղամբարյան | |||
Ս.Աղաբեկյան | |||
Ա.Փելեշյան | |||
Կ.Դավթյան | |||
Կ.Ղուկասյան | |||
Ա.Ավետյան | |||
Ա.Սիրադեղյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ