ՈՐՈՇՈՒՄ N 27

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2021 թվականի N 27

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 62 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վալերիկ Ժամհարյանի 09․03․2021 թվականի թիվ 02/3365 դիմումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 19.08.2010 թվականի «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» թիվ 453 պայմանագրի 5.1 կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է

1․ Վաղաժամկետ լուծել 2010 թվականի օգոստոսի 19-ին կնքված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման»  թիվ 453 պայմանագիրը:

2․ Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսի 30-ի ««Վ․ Ժամհարյան» սպորտակումբ ՍՊԸ-ին տարածք հանձնելու մասին» թիվ 62 որոշումը:

3.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:

4․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ս.Մելքոնյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Ս.Աղաբեկյան
Ա.Սարգսյան Ա.Լոքյան
 Ա.Ափինյան Մ.Ապերյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Ս.Ղամբարյան
Վ.Ավագյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like