ՈՐՈՇՈՒՄ N 27

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N27

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ Կ.ԴԵՄԻՐՃՅԱՆ Փ. ԹԻՎ 6, ԹԻՎ 8, ԹԻՎ 11, ԹԻՎ 19, ՄՈՍԿՈՎՅԱՆ Փ. ԹԻՎ 14, ՆԺԴԵՀԻ Փ. ԹԻՎ 7, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ Պ. ԹԻՎ 77, ԹՈՒՄԱՆՅԱՆ Փ. ԹԻՎ 6, ՎԱՐԴԱՆԱՆՑ Փ. ԹԻՎ 23, ԹԻՎ 49 ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ և ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված«Վանաձոր համայնքի Կ.Դեմիրճյան փ. թիվ 6, թիվ 8, թիվ 11, թիվ 19, Մոսկովյան փ. թիվ 14, Նժդեհի փ. թիվ 7, Տիգրան Մեծի պ. թիվ 77, Թումանյան փ. թիվ 6, Վարդանանց փ. թիվ 23, թիվ 49 շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

2.Ծրագրի արժեքը սահմանել 222 432 796ՀՀ դրամ /100%/ (երկու հարյուր քսաներկու միլիոն չորս հարյուր երեսուն երկու հազար յոթ հարյուր ինսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 62 749 512 ՀՀ դրամ /35%/ (վաթսուներկու միլիոն յոթ հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր տասներկու)  Հայաստանի Հանրապետության դրամ, համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 04 բաժնի 5-ին խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածից:

3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ․ Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Կ․ Դավթյան Հ․ Մանուկյան
Հ․ Խլոպուզյան Գ․ Հարությունյան
Ա․ Ալավերդյան Ա․ Հարությունյան
Ք․ Ալաբերքյան Ն․ Հովհաննիսյան
Գ․ Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․ Ղամբարյան Է․ Մարգարյան

 

You May Also Like