Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 26
«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 40 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՒՄԲ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 40 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Կարապետյանի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 26 հունվարի 2007 թվականի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. «Վանաձոր համայնքի թիվ 40 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպոււթյունում բացել ևս մեկ խումբ:
2. Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 105-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146 որոշման թիվ 19 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Լոքյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ