ՈՐՈՇՈՒՄ N 28

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2021 թվականի N 28

ՎԱԼԵՐԻԿ ԺԱՄՀԱՐՅԱՆԻՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Տ․ ՄԵԾԻ ՊՈՂ․ ԹԻՎ 46 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վալերիկ Ժամհարյանի 09․03․2021 թվականի թիվ 02/3365 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1876019 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանողՏ․ Մեծի պող․ թիվ 46 հասցեում գտնվող 215․27 քմ մակերեսով սպորտային դահլիճընվիրատվությամբ հանձնել Վալերիկ Ժամհարյանին՝ սպորտային դահլիճ օգտագործելու նպատակով:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Վալերիկ Ժամհարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սպորտային դահլիճը նվիրատվությամբ հանձնելու պայմանագիր։

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ս.Մելքոնյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Ս.Աղաբեկյան
Ա.Սարգսյան Ա.Լոքյան
 Ա.Ափինյան Մ.Ապերյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Ս.Ղամբարյան
Վ.Ավագյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like