Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 26
<<ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19 ՄԱՐՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 25 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող JCB 3CX մակնիշի 1690ԼԼ պետական համարանիշի էքսկավատորը, KAMAZ 43253-G5 մակնիշի 812 LL 70 և KAMAZ 43253-G5 մակնիշի 813 LL 70 պետական համարանիշների մեքենաները 2 (երկու) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանհետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (եր):
3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 19 մարտի 2019 թվականի ««Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» թիվ 25 որոշումը՝ 20.03.2019 թվականի գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարելով լուծված:
ԿՈՂՄ (19) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Վ.Դոխոյան | Ք. Մարուքյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Ավետյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Կ.Բեկչյան | ||
Դ.Սիմոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | Ս.Աղաբեկյան | ||
Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ