ՈՐՈՇՈՒՄ N 25

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N  25

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆԵՑՈՒԿ ՀԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի հանձնարարականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող JCB 3CX մակնիշի 1690ԼԼ պետական համարանիշի էքսկավատորը՝ 2 (երկու) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

ԿՈՂՄ ( 22) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Գ.Քալանթարյան Հ.Սիմիկյան
Խ.Վարդանյան Վ.Կռոյան
Ա.Մատինյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Կ.Բեկչյան
Ա.Ափինյան Մ.Ապերյան
Վ.Ավագյան Հ.Ղամբարյան
Դ.Սիմոնյան Դ.Հակոբյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Փելեշյան
 Կ.Դավթյան
Կ.Ղուկասյան
Ա.Ավետյան
Ա.Սիրադեղյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like