ՈՐՈՇՈՒՄ N 25

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒԳԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ /2 ՓՈՒԼՈՎ  /1-ԻՆ ՓՈՒԼ 2023Թ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ/» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում /2 փուլով/ /1-ին փուլ 2023թ․ կատարվող աշխատանքների/» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

2.Ծրագրի արժեքը սահմանել 90 213 161․3դրամ (100%)  (իննսուն միլիոն երկու  հարյուր տասներեք հազար հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 27 063 948․39 դրամ քսանյոթ միլիոն վաթսուներեք հազար  ինը  հարյուր քառասունութ) (30%) Հայաստանի Հանրապետության դրամ, համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 09 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5112 /Շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածից:

3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ․ Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Կ․ Դավթյան Հ․ Մանուկյան
Հ․ Խլոպուզյան Գ․ Հարությունյան
Ա․ Ալավերդյան Ա․ Հարությունյան
Ք․ Ալաբերքյան Ն․ Հովհաննիսյան
Գ․ Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․ Ղամբարյան Է․ Մարգարյան

 

You May Also Like