ՈՐՈՇՈՒՄ N 22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքիՏիկնիկային թատրոնի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

2.Ծրագրի արժեքը սահմանել 112 967 195դրամ (100%)  (հարյուր տասներկու միլիոն ինը հարյուր վաթսունյոթ հազար հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 62 131 957.25 դրամ (վաթսուներկու միլիոն հարյուր երեսունմեկ հազար  ինը հարյուր հիսունյոթ) (55%) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 08 բաժնի 2-րդ խմբի 4-րդ դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածից:

3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ․ Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Կ․ Դավթյան Հ․ Մանուկյան
Հ․ Խլոպուզյան Գ․ Հարությունյան
Ա․ Ալավերդյան Ա․ Հարությունյան
Ք․ Ալաբերքյան Ն․ Հովհաննիսյան
Գ․ Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․ Ղամբարյան Է․ Մարգարյան

 

You May Also Like