ՈՐՈՇՈՒՄ N 20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2021 թվականի N 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԱՅԳՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքիՍայաթ-Նովայի անվան այգու հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

2.Ծրագրի արժեքը սահմանել 256 875 000 (երկու հարյուր հիսունվեց միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 60%-ը՝ 154 125 000 (հարյուր հիսունչորս միլիոն հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի 08 բաժնի 1-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից:

3․ Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Ս.Աղաբեկյան
Ա.Սարգսյան Ա.Լոքյան
 Ա.Ափինյան Մ.Ապերյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Ս.Մելքոնյան
Վ.Ավագյան Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like