ՈՐՈՇՈՒՄ N 20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N  20

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի թիվ 28-Ա որոշումը, Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 4 որոշումը, Հայաստանի Հանրապետության թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 27-ի թիվ Ե-7 գրությունը, N 12 և N 13 արձանագրությունները, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանի 11.03.2019թ. թիվ ԼՀ-08-03-2019 գրությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի «Վանաձոր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմը և անդամների քանակը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Կարինե Մայիլյան (ԼՀԿ)» բառերը փոխարինել «Արմեն Ավետյան (ԼՀԿ)» բառերով.

2) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետում «Էդգար Սարգսյան (ԼՀԿ)» բառերը փոխարինել «Արման Սիրադեղյան (ԼՀԿ)» բառերով:

ԿՈՂՄ ( 26) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Գ.Քալանթարյան Կ.Ղուկասյան
Ա.Գրիգորյան Ա.Ավետյան
Խ.Վարդանյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Վ.Կռոյան
Մ.Հովհաննիսյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Դ.Սիմոնյան Մ.Ապերյան
Ս.Մելքոնյան Հ.Ղամբարյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Փելեշյան
 Կ.Դավթյան
Է.Մովսիսյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like