ՈՐՈՇՈՒՄ N 20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

2.Ծրագրի արժեքը սահմանել 165 200 000դրամ (100%)  (հարյուր վաթսունհինգ միլիոն երկու հարյուր հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ, որից 90 860 000 դրամ (իննսուն միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) (55%) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 05 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5121 /Տրանսպորտային սարքավորումներ/  հոդվածից:

3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ․ Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Կ․ Դավթյան Հ․ Մանուկյան
Հ․ Խլոպուզյան Գ․ Հարությունյան
Ա․ Ալավերդյան Ա․ Հարությունյան
Ք․ Ալաբերքյան Ն․ Հովհաննիսյան
Գ․ Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․ Ղամբարյան Է․ Մարգարյան

 

You May Also Like