Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N1
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26 -Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 65-րդ հոդվածի դրույթներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է
1․ Հաստատել համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 26-ի արտահերթ նիստի օրակարգը
1․ Վանաձոր համայնքի ավագանու 2023թ․ ապրիլի 26-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ.՝ Ա․Փելեշյան
2․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
զեկ.՝ Ա․Փելեշյան,Վ․Գրիգորյան
3․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի բյուջեի կատարման վերահսկողության կարգը սահմանելու մասին
զեկ.՝ Վ․Գրիգորյան
4․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14–ի թիվ 10-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
զեկ.՝ Վ․Գրիգորյան
5․ Վանաձոր համայնքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին
զեկ.՝ Վ․Գրիգորյան
6․Վանաձոր համայնքի «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 28 նոյեմբերի 2019 թվականի թիվ 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.՝ Վ․Գրիգորյան
7․Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և երկու բյուջետային հիմնարկների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 146 որոշումը, Դարպաս համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 38-Ա որոշման թիվ 2, թիվ 3, Գուգարք համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 12-ի թիվ 03 որոշման թիվ 2, թիվ 4, թիվ 5, Շահումյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 34-Ա որոշման թիվ 2 հավելվածները ուժը կորցրած ճանաչելու մասին:
զեկ.՝ Ք․Մադոյան
8․ Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, բյուջետային հիմնարկի հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 147 որոշումը և Գուգարք համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 12-ի թիվ 03 որոշման թիվ 3 հավելվածն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.՝ Ս․Բեգլարյան
9․ Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և մեկ բյուջետային հիմնարկի հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 148 որոշումը, Գուգարք համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 12-ի թիվ 03 որոշման թիվ 6 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.՝ Բ․Նազարյան
10․ Վանաձոր համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին
զեկ.՝ Բ․Նազարյան
11․ Հայաստանի Հանրապետության Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 14-ի թիվ 7, Լոռու մարզի Դարպաս համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 30-Ա, Լոռու մարզի Շահումյան համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 15-ի թիվ 13-Ա, Լոռու մարզի Գուգարքի գյուղական համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 16 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.՝ Հ․Վիրաբյան
12․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
զեկ.՝ Լ․Դավթյան
13․ Վանաձոր համայնքի «Վանաձորի համայնքի «Սայաթ-Նովայի» անվան այգու հիմնանորոգում» համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունը հաստատելու մասին
զեկ.՝ Լ․Դավթյան
14․ Վանաձոր համայնքի «Վանաձոր համայնքի Աղայան փողոցի հիմնանորոգում» համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունը հաստատելու մասին
զեկ.՝ Լ․Դավթյան
15․ Վանաձոր համայնքի «Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն գնացող փողոցի հիմնանորոգում» համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունը հաստատելու մասին
զեկ.՝ Լ․Դավթյան
16․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023-2024թթ․ տրանսպորտային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին
զեկ.՝ Ն․Լափաուրի
17․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման 2023-2027թթ․ զարգացման ծրագիրը (ռազմավարական պլան) հաստատելու մասին
զեկ.՝ Ն․Լափաուրի
18․ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին
զեկ.՝ Լ․Դավթյան
19․ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
20․ Գույքահարկի գծով արտոնություն կիրառելու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
21․ Գույքի և հողի վարձավճարների տույժերի գծով արտոնություն կիրառելու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
22․ Աղբահանության վճարների տույժերի գծով արտոնություն կիրառելու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
23․ Փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
24․ «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
25․ «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
26․ «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ հասարակական կազմակերպության, «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճները «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
27․ Մարինե Գալստյանի անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ.՝ Ա․Այվազյան
28․ Լոռու մարզի Վանաձոր համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման նախագծման առաջադրանքը հաստատելու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
29․ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2022 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
30․ Վանաձոր համայնքի Թևոսյան-2 առանձին միկրոշրջանի հատակագծման նախագիծը հաստատելու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
31․ ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
32․ Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
33․ Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող շինությունների և դրանցով զբաղեցված հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
34․ Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող շինությունների և դրանցով զբաղեցված հողամասերի ընդլայնման համաձայնություն տալու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
35․ Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Թևոսյան փողոց 2/11 հասցեում գտնվող 06-001-0211-0033 ծածկագրով 0.88հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ.՝ Ս․Աբովյան
ԿՈՂՄ (16) | ԴԵՄ(2) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ․ Օհանյան | Ա․Ալավերդյան | |
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | Լ.Հովսեփյան | |
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Գ․Քալանթարյան | Ա․ Հարությունյան | ||
Ս․Ղամբարյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Է․Մարգարյան | Դ․ Խաչատրյան |