Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 8 ՏՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1,Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
2,Ծրագրի արժեքը սահմանել 424 316 400 (չորս հարյուր քսանչորս միլիոն երեք հարյուր տասնվեց հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 40% -ը՝ 169 726 560 (հարյուր վաթսունինը միլիոն յոթ հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր վաթսուն) /24000 000 (քսանչորս միլիոն) ՀՀ դրամ (40%) -2021թ․ 145 726 560 (հարյուր քառասունհինգ միլիոն յոթ հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (40%) -2022թ․/ Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի 09 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից:
3․ Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Լոքյան | ||
Ա.Ափինյան | Մ.Ապերյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Ղամբարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ