Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
2.Ծրագրի արժեքը սահմանել 631 675 000 (վեց հարյուր երեսունմեկ միլիոն վեց հարյուր յոթանասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 10%-ը՝ 63 167 500 (վաթսուներեք միլիոն հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի 06 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից:
Այլ ներդրող «ՄԱԶԾ» 25%՝ 157 918 750 (հարյուր հիսունյոթ միլիոն ինն հարյուր տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ (26) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Խ.Վարդանյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Ավետյան | ||
Ա.Մատինյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Բեկչյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Մելքոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ