Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1, 2, 4, 5, 6, 9 ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի 1,2,4,5,6,9 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
2.Ծրագրի արժեքը սահմանել 179 627 629դրամ (100%) (հարյուր յոթանասունինը միլիոն վեց հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 98 795 195.95 դրամ (իննսունութ միլիոն յոթ հարյուր իննսունհինգ հազար հարյուր իննսունհինգ) (55%) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 04 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից:
3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ․ Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Կ․ Դավթյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․ Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․ Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Ք․ Ալաբերքյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․ Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․ Ղամբարյան | Է․ Մարգարյան |