ՈՐՈՇՈՒՄ N 17

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2020 թվականի N  17

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, «ՀՐԱՉՅԱ ԿԼԵԿՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ և «ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ» ՀՈԱԿ-Ի ԹԱՏԵՐԱԿԱՆ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում, «Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի  շենքի հիմնանորոգում և «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանայի համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագրի արժեքը սահմանել 123 020 320 (հարյուր քսաներեք միլիոն քսան հազար երեք հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 73 812 192 /60%/ (յոթանասուներեք միլիոն ութ հարյուր տասներկու հազար հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի 09 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից:
3․ Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (26) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Խ.Վարդանյան Ք.  Մարուքյան
Վ.Դոխոյան Ա.Ավետյան
Ա.Մատինյան Ա.Սիրադեղյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Կ.Բեկչյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Հ.Ղամբարյան
Ս.Մելքոնյան Դ.Հակոբյան
Ս.Ղամբարյան Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like