ՈՐՈՇՈՒՄ N 16

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2021 թվականի N 16

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ․ Առաքելյանի 05 մարտի 2021 թվականի թիվ ՄԱ/9787-2021 գրությունը և ՀՀ կառավարության 25 փետրվարի 2021 թվականի թիվ 251-Ն որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքը 3 տարի ժամկետով, 2021 թվականի ապրիլի 01-ից անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնին՝ համաձայն հավելվածի:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Միասնական սոցիալականծառայության Վանաձորի տարածքային կենտրոնիհետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Ս.Աղաբեկյան
Ա.Սարգսյան Ա.Լոքյան
 Ա.Ափինյան Մ.Ապերյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Ս.Մելքոնյան
Վ.Ավագյան Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like