Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
2․Ծրագրի արժեքը սահմանել368 103 680,37 դրամ (100%) (երեք հարյուր վաթսունութ միլիոն հարյուր երեք հազար վեց հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 202 457 024,2 դրամ (երկու հարյուր երկու միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար քսանչորս) (55%) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 04 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից:
3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ․ Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Կ․ Դավթյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․ Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․ Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Ք․ Ալաբերքյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․ Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․ Ղամբարյան | Է․ Մարգարյան |