Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 12
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2021թ. մարտի 19-ի հերթական նիստի օրակարգը.
1.Վանաձոր համայնքի ավագանու 2021թ. մարտի 19-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
2. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում 2018-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2020 թվականի հաշվետվությունները հաստատելու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
զեկ. Լ.Դավթյան
3.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
4.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
5.Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով շարժական գույք հանձնելու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
6.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
զեկ. Լ.Դավթյան
7.Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանն ու «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրին» Վանաձոր համայնքի միանալուն համաձայնություն տալու մասին և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 31-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ. Լ.Դավթյան
8.Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին
զեկ. Լ.Դավթյան
9.Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան այգու հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին
զեկ. Լ.Դավթյան
10.Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն գնացող փողոցի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին
զեկ. Լ.Դավթյան
11.Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին
զեկ. Լ.Դավթյան
12.Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի Աղայան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին
զեկ. Լ.Դավթյան
13.Վանաձոր համայնքի «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նվիրատվությամբ շարժական գույք հանձնելու մասին
զեկ. Ա.Օհանյան
14.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 146 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ. Գ.Բադյան
15.«Վանաձոր համայնքի թիվ 40 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում խումբ բացելու և Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 146 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ. Գ.Բադյան
16.Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և Վանաձորի համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսի 30-ի թիվ 62 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
17.Վալերիկ Ժամհարյանին Վանաձոր քաղաքի Տ․ Մեծի պող․ թիվ 46 հասցեում գտնվող սպորտային դահլիճը նվիրատվությամբ հանձնելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
18.«Վիմպերգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
19. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գները սահմանելու մասին
զեկ. Ս.Աբովյան
20. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին
զեկ. Ս.Աբովյան
21.Վանաձոր համայնքի Լազյան փողոց, թիվ 37/23-1 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակի և դրանով զբաղեցված հողամասի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին
զեկ. Ս.Աբովյան
22.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
զեկ.Ս.Աբովյան
23.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
զեկ.Ս.Աբովյան
24. Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Լոռվա խճուղու հարավային մասում գտնվող 06-001-3412-0001 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ. Ս.Աբովյան
25.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Լոռվա խճուղու հյուսիսային մասում գտնվող 06-001-3992-0001 ծածկագրից առանձնացված 0.15663հա ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ. Ս.Աբովյան
26.Արեն Սարիբեկի Մոսինյանին Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 87/37 հասցեում գտնվող հողամասը նվիրատվությամբ հանձնելու մասին
զեկ. Ս.Աբովյան
27.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Ներսիսյան փողոցի թիվ 16/1-1/1 հասցեում գտնվող 0.003հա մակերեսով 06-001-0750-0042 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ. Ս.Աբովյան
28.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Խնձորուտ 2-րդ փողոց թիվ 25 հասցեում գտնվող 06-001-1030-0048 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ. Ս.Աբովյան
29. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ. Մ. Ասլանյան
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Ս.Աղաբեկյան | ||
Ա.Սարգսյան | Ա.Լոքյան | ||
Հ.Մովսիսյան | Մ.Ապերյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Ղամբարյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան | ||
Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ