Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N12
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՖ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով ստեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
2․Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
3․Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
4․Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
5․Ծրագրային առաջարկի հաստատման դեպքում համայնքի բյուջեից կատարել ծրագրի ընդհանուր գումարի 5%-ի չափով ներդրում։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ․ Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Կ․ Դավթյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․ Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․ Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Ք․ Ալաբերքյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․ Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․ Ղամբարյան | Է․ Մարգարյան |