ՈՐՈՇՈՒՄ N 122

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2020 թվականի N 122

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.     

1.Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը.

1.Վանաձոր համայնքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին

զեկ. Մ.Ասլանյան

2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին

զեկ. Մ.Ասլանյան

3.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 167-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

զեկ. Վ.Գրիգորյան

4.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին

զեկ Լ.Դավթյան

5.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 146 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

զեկ. Գ.Բադյան

6.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 147 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

զեկ. Գ.Մացակյան

7.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 147 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

զեկ. Գ.Մացակյան

8.«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին

զեկ. Վ.Դավիթավյան

9.Վանաձոր համայնքի ավագանու 28 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 103 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

զեկ. Վ.Դավիթավյան

10.«Առափնյա» համատիրությանը վարձակալությամբ տարածք հանձնելու մասին

զեկ. Վ.Դավիթավյան

11.Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին

զեկ. Ս.Աբովյան

12.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

զեկ.Ս.Աբովյան

13. Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ թիվ 13 հասցեում գտնվող սեփականաշնորհված բնակարանի (քոթեջի) զբաղեցրած հողամասը Ցոլակ Վոլոդյայի Մաթևոսյանին, Անահիտ Իվանի Վարդումյանին, Մհեր Ցոլակի Մաթևոսյանին և Դավիթ Ցոլակի Մաթևոսյանին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն համաձայնություն տալու մասին

զեկ. Ս.Աբովյան

 

14.Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-4 թիվ 21-23 շենքերի հարավային մասում գտնվող պուրակն անվանակոչելու մասին

զեկ. Ս.Աբովյան

15.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում Վանաձոր համայնքի ավագանու խմբակցությունների փորձագետների և գործավարների ժամանակավորապես հաստիքներ նախատեսելուն համաձայնություն տալու և աշխատակիցների աշխատավարձի չափերը սահմանելու մասին

զեկ. Ա.Օհանյան

16. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին

զեկ. Մ. Ասլանյան

ԿՈՂՄ (15) ԴԵՄ(8) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Խաչատրյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Տ.Նազարյան Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան Ք. Մարուքյան Հ.Մովսիսյան
Ս.Ղամբարյան Ա.Ավետյան Դ.Սիմոնյան
Մ.Ապերյան Ա.Սիրադեղյան Ա.Սարգսյան
Հ.Ղամբարյան Հ.Սիմիկյան Ա.Լոքյան
Դ.Հակոբյան Վ.Կռոյան Վ.Ավագյան
Կ.Դավթյան Ա.Ափինյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like