Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N11
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԼՈՌՎԱ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 20/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄԱՅՄԵԽԻ ԽՃՈՒՂՈՒ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նելլի Ղամբարյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04122018-06-0039 վկայականը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, 11․07․2022թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2022AH5MNU), ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղի թիվ 20/1 հասցեում գտնվող 0,06298հա մակերեսով հողամասի և Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղու հարավարևելյան մասում գտնվող 06-001-0487-0001 ծածկագրով առանձնացված, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 0,06հա մակերեսով հողամասի փոխանակությանը:
2․Վանաձոր համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ․ Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Կ․ Դավթյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․ Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․ Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Ք․ Ալաբերքյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․ Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․ Ղամբարյան | Է․ Մարգարյան |