ՈՐՈՇՈՒՄ N 10

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2021 թվականի N 10

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Կ․ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 25/2-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ»-Ի ԱՆՎԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կարեն Վարդանյան»-ի անվան կրթական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարդանյանի գրությունը  և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով և 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր քաղաքի Կ․ Դեմիրճյան փողոցի թիվ 25/2-1 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 0․0240հա մակերեսով հողամասը (կադաստրային քարտեզից ծածկագիրը 06-001-0268-0059)10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կարեն Վարդանյան»-ի անվան կրթական հիմնադրամին` անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լաբորատորիա կառուցելու համար:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:

ԿՈՂՄ (24) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Վ.Դոխոյան Ա.Սիրադեղյան
Խ.Վարդանյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Ռ.Մարգարյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Վ.Ավագյան Ա.Կարապետյան
Դ.Սիմոնյան Մ.Ապերյան
Ս.Աղաբեկյան Հ.Ղամբարյան
Ս.Մելքոնյան Դ.Հակոբյան
Ս.Ղամբարյան Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝    ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like