ՈՐՈՇՈՒՄ N 10Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N10-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի         5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում  է.

1․Հաստատել Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 4 993 315 200 (չորս միլիարդ ինը հարյուր իննսուներեք միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։

2) ծախսեր՝ 5 918 315 200 (հինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

3) դեֆիցիտը՝ 925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ:

2․«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2023թվականին անհրաժեշտության դեպքում, սույն  որոշման 1-ին կետով հաստատված  հատկացումների  ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:

3․Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը։

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանօրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(1) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան Ա․ Ալավերդյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Կ․ Դավթյան Գ․ Հարությունյան
Հ․ Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ք․ Ալաբերքյան Ն․ Հովհաննիսյան
Գ․ Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․ Ղամբարյան Է․ Մարգարյան
Վ․ Օհանյան

 

You May Also Like