Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2019 թվականի N 1
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 15-ի հերթական նիստի օրակարգը.
1.Վանաձոր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 15-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 29–ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
3. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին
զեկ. Վ.Գրիգորյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 29-ի թիվ 28-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. Ա.Հովհաննիսյան
- «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
- Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
զեկ. Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Իսահակյան 10 հասցեում գտնվող 0.1415 հա մակերեսով 06-001-0741-0037 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ. Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամաս թիվ 2-10/1 հասցեում գտնվող խանութ-տաղավարը և դրանով զբաղեցված հողամասը ուղղակի վաճառքի ձևով Քրիստինա Լյովայի Վարդանյանին օտարելու մասին
զեկ. Ս.Աբովյան
- Արսեն Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-3 թաղամասի թիվ 6/1-4 հասցեում գտնվող հողամասը Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 22-րդ փողոց թիվ 1-3 հասցեում գտնվող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին
զեկ. Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ. Գ.Բադյան

13.Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ.` Մ.Ասլանյան
ԿՈՂՄ ( 28 ) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Վ.Դոխոյան | Է.Մովսիսյան | ||
Խ.Վարդանյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Մատինյան | Կ. Ղուկասյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ռ.Մարգարյան | ||
Դ.Սիմոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Ղամբարյան | ||
Դ.Հակոբյան | Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ