Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 43
ԲԱԲԿԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Բաբկեն Բորիսի Մխիթարյանի 17․04․2020թ․ թիվ 066/2866 գրությունը, Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Բաբկեն Մխիթարյանին տարածք հանձնելու մասին» թիվ 98-Ա որոշումը, 2017թվականի նոյեմբերի 29-ի «Տարածքի վարձակալության» թիվ 237 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է.
1․ Վանաձոր համայնքի ղեկավարի և «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Բաբկեն Մխիթարյանի միջև 2017թվականի նոյեմբերի 29-ին կնքված «Տարածքի վարձակալության» թիվ 237 պայմանագրի ժամկետը երկարաձգել 5/հինգ/ տարով՝ մինչև 2025թվականի նոյեմբերի 29-ը, վարձավճարի չափ սահմանելով 1քմ-ի համար՝ 1200/հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ։
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Բաբկեն Մխիթարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր։
ԿՈՂՄ (22) | ԴԵՄ(4) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Վ.Կռոյան | Ա.Կարապետյան |
Ա.Գրիգորյան | Ա.Լոքյան | Դ.Հակոբյան | |
Գ.Քալանթարյան | Ս.Աղաբեկյան | Հ.Ղամբարյան | |
Ա.Մատինյան | Կ.Դավթյան | Մ.Ապերյան | |
Մ.Հովհաննիսյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Ավետյան | ||
Ա.Ափինյան | Ա.Սիրադեղյան | ||
Վ.Դոխոյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Մելքոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Կարապետյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ