Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 41-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 –Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 43 417 680 (քառասուներեք միլիոն չորս հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
2.Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 43 417 680 (քառասուներեք միլիոն չորս հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (27) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Ավետյան | ||
Վ.Ավագյան | Ա.Սիրադեղյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Վ.Կռոյան | ||
Վ.Դոխոյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Կարապետյան | ||
Ա.Լոքյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ