ՈՐՈՇՈՒՄ 9

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N9

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԿ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 148 ՈՐՈՇՈՒՄԸ, ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 03 ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 6 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՈւԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 07 դեկտեմբերի 2022 թվականի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և մեկ բյուջետային հիմնարկի հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 հավելվածների:
1.1 «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ /հավելված 1/
1.2 «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ /հավելված 2/
1.3 «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ /հավելված 3/
1.4 «Գուգարքի շիրմատուն» հիմնարկ /հավելված 4/
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 148 որոշումը և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 103-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, Գուգարքի համայնքապետարանին ենթակա հիմնարկների՝ մարզադպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, «Գուգարքի շիրմատուն» հիմնարկ, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 03 որոշման թիվ 6 հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից։

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ն․ Հովհաննիսյան
Լ.Հովսեփյան Դ․ Խաչատրյան
Գ․Քալանթարյան Է․Մարգարյան
Ս․Ղամբարյան

 

You May Also Like