ՈՐՈՇՈՒՄ 76

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 76

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ
ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 442 CS 61 պետական համարանիշի, Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 443 CS 61  պետական համարանիշի, Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 444 CS 61 պետական համարանիշի, Կամազ ԿՕ-456-12 մակնիշի 445 CS 61 պետական համարանիշի աղբատար մեքենաները, 300 հատ 1100 լ տարողությամբ 89 000 ՀՀ դրամ արժեքով, 300 հատ 770 լ տարողությամբ 69 000 ՀՀ դրամ արժեքով, 350 հատ 1100 լ տարողությամբ 69 998 ՀՀ դրամ արժեքով աղբամանները, 1 հատ բեռնատարների և աղբամանների մաքրման մեքենան՝ 790 000 ՀՀ դրամ արժեքով, 1 հատ բարձր ճնշմամբ խողովակը՝ 79 000 ՀՀ դրամ արժեքով, Բելառուս 892․2 անվավոր տրակտորը՝ 8 600 000 ՀՀ դրամ արժեքով, 3 կորպուսանոց PNL-3-35 գութանը՝ 800 000 ՀՀ դրամ արժեքով և KSF-2-2 հնձիչը՝ 400 000 ՀՀ դրամ արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ ժամկետով, հանձնել «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր(եր):

 

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ. Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Ա. Խաչատրյան Հ․ Մանուկյան
Հ․Խլոպուզյան Գ․ Հարությունյան
Ա.Ալավերդյան Ա․ Հարությունյան
Լ.Հովսեփյան Ն․ Հովհաննիսյան
Գ․Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․Ղամբարյան Է․Մարգարյան

 

You May Also Like