ՈՐՈՇՈՒՄ 73

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 73

 

«ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ, «ՎԱՆԱՁՈՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ 26 ԱՊՐԻԼԻ ԹԻՎ 26 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հիմք ընդունելով «ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի ռեկտոր Ռ․Սահակյանի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածքվ՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն «ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ» մարզական ակումբ ՀԿ-ի /հասցեն՝ ք․ Վանաձոր, Վարդանանց 10/, «ՎԱՆԱՁՈՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ի /հասցեն՝ ք․Վանաձոր, Զոր․Անդրանիկի 8բ/ և Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «ԿԵՆՏՐՈՆ» համալիր մարզադպրոց ՀՈԱԿ-ի /հասցեն՝ ք․ Վանաձոր, Հերացու 41/  մարզադահլիճները 3 տարի ժամկետով, «ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ» մարզական ակումբ ՀԿ-ին ենթավարձակալությամբ տրամադրելուն՝ տարեկան 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, «ՎԱՆԱՁՈՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ին՝ տարեկան 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով և  Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «ԿԵՆՏՐՈՆ» համալիր մարզադպրոց ՀՈԱԿ-ին՝ տարեկան 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարով «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամին վարձակալությամբ տրամադրելուն՝ մարմնամարզության դասեր պարապելու նպատակով։
2․ «ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ» մարզական ակումբ ՀԿ-ի տնօրենին՝ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ենթավարձակալության պայմանագիր, «ՎԱՆԱՁՈՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ի և Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «ԿԵՆՏՐՈՆ» համալիր մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեններին՝ կնքել վարձակալության պայմանագրեր:
3․Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 26 ապրիլի 2023 թվականի «ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ» մարզական ակումբ հասարակական կազմակերպության, «ՎԱՆԱՁՈՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «ԿԵՆՏՐՈՆ» համալիր մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճները «ՎԱՆԱՁՈՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամին վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 26 որոշումը։

 

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ. Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Ա. Խաչատրյան Հ․ Մանուկյան
Հ․Խլոպուզյան Ա․Ալավերդյան
Լ.Հովսեփյան Ն․ Հովհաննիսյան
Գ․Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․Ղամբարյան Է․Մարգարյան
Ա․ Հարությունյան

You May Also Like