Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 70
ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՈՒՅԺԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 26-ի «Գույքի և հողի վարձավճարների տույժերի գծով արտոնություն կիրառելու մասին» թիվ 21 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․
1․Եվս 6 /վեց/ ամսով երկարաձգել գույքի և հողի վարձավճարների գծով առաջացած տույժերից այն վարձակալներին, ովքեր մարել են ապառքն ամբողջությամբ։
2․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ վարձակալության հաշվառման բազայում կատարել վարձավճարների վերահաշվարկ։
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | Գ․Քալանթարյան | |
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա.Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Լ.Հովսեփյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Ս․Ղամբարյան | Է․Մարգարյան | ||
Դ․ Խաչատրյան |