Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N6Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ․ Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Կ․ Դավթյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․ Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․ Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Ք․ Ալաբերքյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․ Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․ Ղամբարյան | Է․ Մարգարյան |