Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 69
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԱՍՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության նախագահ Ս․ Պետրոսյանի գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղին 2023 թվականի անշարժ գույքի հարկի գծով՝ ազատելով 1011904 (մեկ միլիոն տասնմեկ հազար ինը հարյուր չորս) ՀՀ դրամ գումարի վճարումից։
2․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ անշարժ գույքի հարկի հաշվառման բազայում «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ։
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Լ.Հովսեփյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․Ղամբարյան | Է․Մարգարյան |