ՈՐՈՇՈՒՄ 67

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 67

 

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վալերի Ջաղինյանի, Վիկտր Աբովյանի, Համիկ Սիմոնյանի, Էդգար Գաբրիելյանի, Հայկ Վիրաբյանի, Վարուժան Բաբայանի, Արմեն Այվազյանի և Գևորգ Հարությունյանի դիմումները, ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքից տրամադրված տեղեկանքները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․

1.Շահագործման համար ոչ պիտանի դարձած և ժամանակավորապես հաշվառումից հանված հետևյալ փոխադրամիջոցների՝ Գազ 24 մակնիշի 11 ԼԼ 521, Գազ 24 մակնիշի 13 SO 166, Լադա 09 մակնիշի 35 AO 995, Մերսեդես Բենց մակնիշի 34 OT 031, Վազ 21213 մակնիշի 36 ՕՕ 440, Գազ 24 մակնիշի 36 SL 014, Պեժո մակնիշի 13 SO 178 և Տոյոտա մակնիշի 33 TP 416 պետհամարանիշների  նկատմամբ սահմանել գույքահարկի գծով արտոնություն, խոտանելու պայմանով:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում Վալերի Ջաղինյանի, Վիկտր Աբովյանի, Համիկ Սիմոնյանի, Էդգար Գաբրիելյանի, Հայկ Վիրաբյանի, Վարուժան Բաբայանի, Արմեն Այվազյանի և Գևորգ Հարությունյանի  նկատմամբ հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:

 

ԿՈՂՄ (16) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ. Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Ա. Խաչատրյան Հ․ Մանուկյան
Հ․Խլոպուզյան Ն․ Հովհաննիսյան
Ա.Ալավերդյան Ա․ Հարությունյան
Գ․Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․Ղամբարյան Է․Մարգարյան

 

You May Also Like