Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 66
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ, ԱՌԵՎՏՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․
1․ 2024 թվականի հունվարի 1-ից եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի, առևտրի սպասարկման և տրանսպորտի բաժինների պետերին և աշխատակիցներին բոլոր ուղղություններով սեփական եկամուտների հավաքագրման 100% եռամսյակային պլանը կատարելու դեպքում տրամադրել հավելավճար՝ հավաքագրած գումարի 5%-ի չափով։
2․ Վանաձորի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովել կատարումը։
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | Գ․Քալանթարյան | |
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա.Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Լ.Հովսեփյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Ս․Ղամբարյան | Է․Մարգարյան | ||
Դ․ Խաչատրյան |